Վարկեր
Խորհրդի նախագահ՝ Գրիգորի Իգորի Մարտիրոսյան
Մեր մասին >> Ղեկավարություն >> Խորհրդի նախագահ՝ Գրիգորի Իգորի Մարտիրոսյան

 Ծնվել է 1978 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում։

 Կրթություն

        1995 թվականին ավարտել է Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցը։

1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի բակալավրիատը։

2001 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրան։

2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասպիրանտուրան։ Նույն թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 

Աշխատանքային գործունեություն

1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությունում` որպես առաջին կարգի տնտեսագետ։

2000-2005 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունում` որպես առաջատար մասնագետ։

2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ։

2007 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ։

2008 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։

2015 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։

2017 թվականին սեպտեմբերի 25-ին նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։

2018 թվականի հունիսի 6-ին նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար:

2021 թվականի հունվարի 1-ին նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարար:

2021 թվականի հունիսի 28-ին ընտրվել է «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ խորհրդի նախագահ:

Պետական պարգևներ

Պարևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով, «Անանիա Շիրակացի» մեդալով:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

ՀԱՇՎԻՉ
Հաշվիչը կազմված է մայր գումարի և ընդհանուր գումարի հավասարաչափ մարումների տարբերակներով: Այն Ձեզ հնարավորություն է տալիս պատկերացնել Ձեր հնարավոր վարկի մարումների մեծությունը:
Վարկի գումարը (ՀՀ դրամ)
Տարեկան տոկոսադրույքը (%)
Մարման ժամկետը (ամիս)
Վարկի մարման տարբերակը
մայր գումարի հավասարաչափ մարումներով
հավասարաչափ մարումներով
Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ սպառիչ տեղեկություններ կարող եք ստանալ զանգահարելով +374 47 97 01 97 կամ այցելելով Կազմակերպության գրասենյակ` ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Մ. Գոշ 2/33:
Հայտարարություն
Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում պարունակող այլ ընկերությունների կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, և Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԿԱԶՄ.
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ
Դրամական միջ. ներգրավման 5.75
Լոմբարդային ռեպո 8.75
Վերաֆինանսավորման 7.25
Բանկային տոկոսի հաշվարկային դրույք 12%

ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ
29/11/2021
Կանխիկ Առք Վաճառք ԿԲ
USD 483.07
EUR 544.18
RUB 6.38
Թարմացվել է` 0
Օգտակար հղումներ